Փիլիպպոսի աղբյուրի պատմությունը


10:51 , 25 նոյեմբեր, 2017

Փիլիպպոսի աղբյուրը գտնվում է Երուսաղեմից գրեթե մեկ ժամ հեռավորությամբ՝ հարավային արևմտյան կողմում, հովտի մեջ: Ավանդությամբ կարծվում է, որ սա այն ջուրն է, ուր Փիլիպպոս Սարկավագը՝ մեկը այն յոթ նախասարկավագներից, մկրտեց Եթովպիայի Կանդակա տիկնոջ ներքինուն: Աղբյուրը բխում է լեռան կողից, որի վրա խորանաձև հին շինվածք կա և շուրջը հնության զանազան հետքեր, ամբողջ սյուներ, ինչպես նաև դրանց բեկորներ: Աղբյուրի արաբական անունը «Էյն-իլ-հանիյէ», այսինքն՝ «աղբյուր խորանի» կամ «աղբյուր շնորհների» ևս ցույց է տալիս, որ այն ինչ-որ ժամանակ, թերևս, եկեղեցի է եղել: Լեռան կողը, ինչպես նաև դիմացի լեռները, այգիներով են ծածկված: Աղբյուրին կից այգին և աղբյուրը Երուսաղեմի հայոց պատրիարքության սեփականությունն են:

Ամեն տարի նոյեմբեր ամսվա վերջում կատարվում է ուխտագնացություն դեպի Փիլիպպոսի աղբյուր: