Կյանքից անկախ արվեստ գոյություն չունի


11:06 , 20 ապրիլ, 2013
Երևանի նախկին փոխոստիկանապետ

Ինձ թվում է՝ կյանքից անկախ արվեստ գոյություն չունի: Եթե քանդակագործը կամենա վերարտադրել բերկրանք, վիշտ, որեւէ կիրք, մեզ հույզ կպատճառի միայն այն ժամանակ, երբ կկարողանա իր ոգեկոչած արարածներին կյանք պարգեւել: Մեր ինչի՞ն է հարկավոր անջիղ նյութի...մի կտոր քարի սառած, անկենդան բերկրանքը կամ վիշտը:
Այսինքն՝ կյանքի պատրանքը, ճշգրիտ արտացոլման, լավ կերպավորման եւ շարժման միջոցով է ձեռք բերվում արվեստում... Այս հատկանիշները միանշանակ բոլոր գեղեցիկ, հանճարեղ ստեղծագործությունների արյունն ու շունչն են եւ նաեւ ոգին...
Իմ կարծիքով, զգացմունքով համակված արվեստագետը չի կարող պատկերացնել որեւէ բան, որն իր նման զգացմունքներով լեցուն չլինի: