10:41 , 20 ապրիլ, 2013
Խոյ
Միգուցե չկարողանաս իրականություն դարձնել ծրագրերդ, այնպես որ կարևոր գործեր այսօր մի նախաձեռնիր: Չի բացառվում՝ հաջող գնումներ ունենաս, կլինեն դրամական մուտքեր: Երեկոն հարմար է հանդիպումների համար:
Ցուլ
Կընդունես կարևոր որոշումներ: Օրը խոստանում է հետաքրքիր հանդիպումներ, հարաբերությունները, որոնք կսկսես այսօր, կզարգանան ներդաշնակ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ռոմանտիկ զբոսանքի գնալու համար:
Երկվորյակ
Միգուցե որոշումները, որոնք կընդունես այսօր, դուր չգան մտերիմներիդ, սակայն շուտով նրանք կհամաձայնեն քեզ հետ: Շփվելով հին ընկերներիդ հետ՝ կստանաս կարևոր տեղեկություն: Չի բացառվում՝ դրամական մուտքեր և հաճելի նվերներ լինեն:
Խեցգետին
Բարենպաստ օր է ճանապարհորդության մեկնելու համար: Չի բացառվում՝ անսպասելի գործնական առաջարկ ստանաս: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնես ընտանիքի անդամների հետ: Կարող ես գնումներ անել:
Առյուծ
Միգուցե ստիպված լինես հետաձգել ծրագրերդ: Անձնական կյանքում հնարավոր է լուրջ փոփոխություններ լինեն: Չի բացառվում՝ լսես սիրո խոստովանություն: Սպորտով զբաղվելը, ակտիվ հանգիստը կբարձրացնեն տրամադրությունդ:
Կույս
Օրը բավականին հաջող կդասավորվի, կկարողանաս հասնել նպատակներիդ: Հնարավոր է աջակցություն ստանաս մի մարդուց, որը կդառնա քո համախոհը: Բարենպաստ օր է գնումներ անելու համար, սակայն նվերներ գնել դժվար թե հաջողվի:
Կշեռք
Առավոտյան ցանկալի է զբաղվես մարմնամարզությամբ, հաճախես սպա-կենտրոններ կամ կատարես իմիջային փոփոխություններ: Միգուցե անսպասելի սիրո խոստովանություն լսես, ինչն արմատապես կփոխի կյանքդ:
Կարիճ
Օրն այնքան էլ բարենպաստ չէ, ստիպված կլինես շատ ջանք գործադրել մարդկանց հետ լեզու գտնելու, դժվարություններից դուրս գալու համար: Օրը հարմար է նոր ծանոթությունների և ռոմանտիկ հանդիպումների համար:
Աղեղնավոր
Բոլոր գործերում ցուցաբերիր զգուշություն: Չի բացառվում՝ տարաձայնություններ առաջանան մտերիմներիդ հետ, իսկ հաշտվել այնքան էլ հեշտ չի լինի: Երեկոն հարմար է ընկերների հետ շփման համար, կարող ես նրանց պատմել խնդիրներիդ մասին:
Այծեղջուր
Այնքան էլ լավ օր չէ ֆինանսական տեսանկյունից, հնարավոր է լինեն դրամական կորուստներ: Հիանալի օր է մասնագիտական խնդիրները կարգավորելու համար: Օրվա երկրորդ կեսին կլինեն անսպասելի հանդիպումներ:
Ջրհոս
Խուսափիր ծանրաբեռնվածությունից, այսօր խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ հատկացնել հանգստին: Զբոսանքը, մաքուր օդը կվերականգնեն ուժերդ: Հնարավոր է բավականին մեծ գումար ծախսես գնումների վրա:
Ձկներ
Հանգիստ, ներդաշնակ օր է, կկարողանաս իրականացնել ծրագրերդ, նույնիսկ նոր ծրագրեր կազմել: Հիանալի օր է գնումներ կատարելու համար, ինչպես նաև կարող ես նախապատրաստվել ճանապարհորդության: