Թրամփը հեռախոսազրույց կունենա Էրդողանի հետ


22:30 , 24 նոյեմբեր, 2017

Azatutyun.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ՝ «Միջին Արևելքի՝ ինձ ժառանգություն հասած խառնակությունը կարգավորելու նպատակով»: Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ վստահեցնելով, թե կհասնի դրան:

Միջին Արևելքի ամենասուր հակամարտությունը համարվող՝ արդեն վեցերորդ տարին շարունակվող սիրիական պատերազմի հարցն անցյալ շաբաթ Թրամփը քննարկել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։