Մի լուսանկարի պատմություն, կամ ինչպե՞ս է նկարվել Չերչիլի ամենահայտնի լուսանկարներից մեկը


10:17 , 20 ապրիլ, 2013

Ամենահայտնի ու սիրված բրիտանացի քաղաքական գործչի ամենահայտնի լուսանկարներից մեկը ստեղծվել է բավականին զվարճալի իրավիճակում: Ինչպես գիտեք, Չերչիլը երբեք չի բաժանվել իր սիգարներից, այդ թվում նաև լուսանկարներում: Եվ երբ նրան նկարահանելու եկավ լուսանկարիչ Յուսուֆ Կարշը, նա չէր պատրաստվում փոխել ինքն իրեն: Յուսուֆը սկզբում նրբանկատորեն վարչապետի առաջ դրեց մոխրամանը, բայց վերջինս նրան անտեսեց, և լուսանկարիչը ստիպված ասաց «Ներողություն, պարոն», և խլեց Չերչիլի ձեռքից սիգարը:

«Երբ եկա ետ խցիկի մոտ, նա այնպես էր նայում, կարծես ուզում էր ինձ ուտել», -հիշում է Կարշը` բոլոր ժամանակների ամենաարտահայտիչ դիմանկարներից մեկի հեղինակը: