Վարչապետը որոշում է ստորագրել. նոր պաշտոնանկություն կառավարությունում


17:50 , 24 նոյեմբեր, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել։

Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝  նոյեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գառնիկ Ալեքսանյանը կազատվի պաշտոնից։