Չի կարելի այդքան ինքնաստորանալ հանուն որևէ աշխարհքաղաքական կենտրոնի սիմպատիաների


13:00 , 24 նոյեմբեր, 2017

Թե բա՝ հենց ասոցացման պայմանագիրը ստորագրելիս կդառնանք քաղաքակիրթ երկիր։ Մինչև հիմա ինչ էր խանգարում կիրթ երկիր դառնալ, պարզ չէ։

Վիզաների ազատականացման խաթր զոհասեղանին դնելով հասարակության բջջի՝ ընտանիքիմ կառավարումն ու դրանով մտածել, որ դառնում եք քաղաքակիրթ, առնվազն խաբեություն է։

Չի կարելի այդքան ինքնաստորանալ հանուն որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի սիմպատիաների։

Ու պետք չէ բազմադարյա անցած ու ապրած հայ ազգի ճանապարհը ներկայացնել որպես աֆրոցեղախմբի հասարակ կենցաղ։
Կարևոր չէ՝ կստորագրվի այսօր ինչ-որ բան, թե ոչ։
Կարևորը, որ տասը տարի հետո հայելու մեջ առանց զզվելու մեզ նայենք։ Հայի աչքերով, այլ ոչ թե մեծ սպիտակ մարդ տեսած տուզեմեցի։