Ընտրեք երկինքը և իմացեք, թե ինչպես ձեր ընտրությունը կբնութագրի ձեր անձը


11:33 , 24 նոյեմբեր, 2017

Եկեք անցնենք մի փոքրիկ ԹԵՍՏ, որը կօգնի ավելի լավ բացահայտել ձեզ և ձեր անձը: Այն ամենը, ինչ հարկավոր է անել, ընտրել 6 երկինքներից մեկը: Ո՞վ գիտե, միգուցե դուք բացահայտեք ձեզ համար այն, ինչ չգիտեիք ձեր անձի մասին:

Ընտրեք երկինքը․

Երկինք 1

Առաջին տարբերակի ընտրությունը նշանակում է, որ դուք շատ ազնիվ և անկեղծ մարդ եք և տանել չեք կարողանում սուտը, քծնանքը և սնափառությունը, որովհետև դրանք ձեզ խելագարության են հասցնում: Դուք ամեն ինչ՝ աշխատանքում, դպրոցում, տանը՝ ամենուր, անում եք հիմնված ձեր խղճի վրա և հենց այդ պատճառով ձեր ընկերները, կոլեգաները և ընտանիքը գիտեն, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Դա կարող է արտաքնապես չերևալ, սակայն դուք զգայուն մարդ եք, հատկապես երբ խոսքը վերաբերում է ձեր հասցեին հնչած բացասական խոսքերին: Դրանք ձեզ ցավ են պատճառում, բայց դուք, միևնույն է, փորձում եք լինել բարի և բարեհամբույր յուրաքանչյուր մարդու հանդեպ:

Երկինք 2

Դուք ընտրել եք երկրորդ երկինքը: Դա նշանակում է, որ չեք սիրում կոնֆլիկտներ և միշտ վեճի փոխարեն ընտրում եք համաձայնությունը: Դուք տիպիկ խաղաղապահ եք և էքստրավերտի և ինտրովերտի խառնուրդ, ով կարող է լինել շատ քնքուշ և հաճելի մտերմիկ և հարազատ մարդկանց համար: Դուք առանց որևէ պրոբլեմի հաճոյախոսում եք և բարի խոսքեր եք ասում շրջապատողներին, իհարկե, եթե նրանք դրան արժանի են: Դուք շատ շռայլ եք և փորձում եք լինել լավ և բարեհամբույր մարդ:

Երկինք 3

Երրորդ երկնքի ընտրությունը խոսում է այն մասին, որ դուք ինքնաբուխ մարդ եք և ձեզ դուր է գալիս որոշումներ կայացնել և գործել բառացիորեն ոտքի վրա: Բացի դրանից՝ ձեր կյանքում լավագույն բաները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ դուք գիտակցում եք և ընդունում դրանց հետևանքները մոտ կամ հեռավոր ապագայում: Ձեր շրջապատի մարդիկ սիրում են ձեզ, քանի որ դուք էներգիայով լեցուն և կյանքի հանդեպ դրական տրամադրված մարդ եք, ինչը դուք շռայլորեն տարածում եք բոլորի վրա: Դուք հաջողության հասնելու համար միշտ պետք է հավատաք ձեր բնազդներին, զգացմունքներին և ինտուիցիային:

Շարունակությունն՝ այստեղ։