Մեծ ոտքերով փերիները


22:50 , 19 ապրիլ, 2013

Եթե մեծ ոտքեր ունես, հավանաբար դժվարությամբ ես համապատասխան կոշիկ գտնում: Բայց մի մտածիր, թե միայն դու ես ամաչում կամ բարդույթավորվում մեծ ոտքերի պատճառով: Շատ հայտնի աստղեր ևս ունեն այդ խնդիրը: Երկար որոնումներից հետո կարողացանք գտնել մեծ ոտքեր ունեցող մի քանի հայ հայտնի մարդկանց, իսկ ահա արտասահմանյան աստղերի շրջանում մեծ ոտքերի պակաս չի զգացվում...

 

 

Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի ոտքերի չափսը 39 է: Մերին հիշում է, որ ոտքերի մեծ չափսի պատճառով փոքր տարիքում է խնդիրների հանդիպել: «Դժվարությամբ էի կարողանում հարմար կոշիկ ընտրել,- ասում է հաղորդավարուհին և շարունակում,- երբևէ ոտքերիս համար չեմ բարդույթավորվել, քանի որ բարձրահասակ եմ և ոտքերիս չափսն էլ համապատասխանում է հասակիս, եթե փոքր լինեին, գուցե անբնական երևային»: Շատ աղջիկների պես նա էլ համոզված է, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում, և ինքն էլ երբեմն հագնում է կոշիկներ, որոնք կիպ են և ցավեցնում են ոտքերը:

 

 

Երգչուհի Լիանա Թևոսյանին ոտքերի 39-ը չափսը անհարմարություն չի պատճառում, հակառակը, օգնում է: «Շատ է պատահել` մտել եմ խանութ, որևէ կոշիկ հավանել, վաճառողուհիները դեմքի տխուր արտահայտութամբ ասել են, որ միայն մեծ չափսն է մնացել, որոնք, ինչպես պարզվում էր, իմ ոտքով էին»,-պատմում է երգչուհին: Նա երբևէ չի բարդույթավորվել մեծ ոտքերի պատճառով, իսկ ահա կիպ կոշիկ հագել է միայն մեկ անգամ` «զոհ գնալով» գեղեցկությանը:

 

 

Սկանդալային Փերիս Հիլթոնը 44 համարի կոշիկ է հագնում, ինչի պատճառով ստիպված է դրանք պատվիրել: Իսկ ահա Ումա Թուրմանին շատ է անհանգստացնում իր ոտքերի 42 չափսը, քանի դեռ նրա ոտքերին «սեր չէր խոստովանել» Քվենտին Տարանտինոն: Ի տարբերություն Ումայի` Նաոմի Քեմփբելին, Կլաուդիա Շիֆերին և Լինդա Եվանգելիստային բոլորովին չեն անհանգստացնում իրենց ոտքերի 42 չափսը: Հավանաբար նրանք նույնիսկ հպարտանում են դրանով: Արտասահմանցի մեծ ոտքերով աստղերի ցանկը համալրում է Լինդսեյ Լոհանը` 42 չափսով: Համեմատաբար փոքր` 40 չափսով այս շարքին միանում է Քեյթ Ուինսլեթը. նրա համար էլ հեշտ չի եղել «Տիտանիկի» նկարահանումների ժամանակ. նրա վրա ծիծաղել է Դի Կապրիոն` դերասանուհու ոտքերն անվանելով «լոդկա»: Հիմա Դի Կապրիոն հեռու է, և դերասանուհին ավելի քիչ է ամաչում իր ոտքերից:

 

 

Փաստեր

Ամենաթանկ կոշիկները

Աշխարհում ամենաթանկ կոշիկն արժե 1,6 միլիոն եվրո: Դա կանացի կոշիկ է` բոկոտիկ, զարդարված 642 ռուբիններով: Այն հատուկ պատրաստվել է հոլիվուդյան դերասանուհու համար, ում անունը չի նշվում:

 

Աշխարհի ամենամեծ ոտքերը

Աշխարհի ամենամեծ ոտքերն ունի ամերիկացի Մեթյու ՄաքԳրեգորը: Նրա ոտնաթաթերի երկարությունը 75 սմ է, կոշիկների չափսը` 64. նա ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

 

 

Աշխարհի ամենաթանկ ոտքերը

Gillette-ի գովազդային հոլովակում նկարահանվելու համար պայմանագիր կնքելուց հետո Մրայա Քերին միլիոն եվրոյով ապահովագրել է ոտքերը: