ArmStar Exclusive. Ինչպես նա դարձավ «Քույրը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին


21:36 , 19 ապրիլ, 2013

Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մովսեսյանը ստիպված չէր «ծանոթ խառնել» «Քույրը» սերիալում գլխավոր հերոսուհու կերպարը ստանձնելու համար: Նա պարզապես մասնակցեց Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստասերիալի քասթինգին.

«Այնպես ստացվեց, որ սերիալի անձնակազմը մի օր եկավ Թատերական ինստիտուտ` նոր հեռուստասերիալի համար դերասաններ ընտրելու, այդ քասթինգին մասնակցեցի նաև ես, իսկ հաջորդ օրն ինձ հրավիրեցին փորձնական նկարահանման, որտեղ, բացի ինձանից, կային ևս շատ տաղանդավոր «մրցակիցներ»: Ես առաջինը չէի, ինձնից առաջ մտավ մի դերասանուհի, ով հիմա ևս նկարահանվում է սերիալում: Ասեմ, որ շատ հուզված էի, չգիտեի՝ ինչ անեի, ինչ խոսեի, բայց ինձ օգնեցին»,-ArmStar.am -ի հետ զրույցում ասաց Աննան:

Դերասանուհու խոսքերով, երբ դուրս եկավ սենյակից, հավատացած էր, որ ոչ մի բան չի ստացվի, իսկ այսօր նա «Քույրը» սերիալի գլխավոր հերոսուհին է:

«Երբ իմացա որ ես եմ ընտրվել, հասկացա, թե որքան մեծ է պատասխանատվությունը, բայց չեմ կարող ժխտել, որ շատ էի ուզում խաղալ, իհարկե, նաև վախենում էի»,-անկեղծացավ Աննան:

Երիտասարդ դերասանուհին վստահ է, որ յուրաքանչյուր դերասանի համար երազանք է լավ դեր ստանձնելը և դրանով ճանաչվելը. «Կարծում եմ՝ չի լինի մի այնպիսի դերասանուհի, որ կասի՝ ես չեմ ուզում լավ դեր ստանալ, ես չեմ ուզում հայտնի լինել»:

Իր դերի մասին առաջին տպավորությունով կիսվել են կուրսընկերները. «Զանգեցին, ասացին, որ շատ լավ է, ուղղակի մի քիչ կաշկանդված եմ»,-հիշում է Աննան:

Համակուրսեցիների կողմից նախանձություն դեռ չի նկատել, բոլորը միայն բարի խորհուրդներ են տալիս. «Իսկ հետո ինչ կլինի, չգիտեմ»:

ArmՏtar.am-ի հետ զրույցում Աննան նշեց իր և Սառայի նմանությունները, բայց չմոռացավ տարբերությունների մասին.

Շարունակությունը՝ այստեղ