Այս տունը կառուցվում է ընդամենը 6 ժամում, 3 հոգու մասնակցությամբ. տեսեք, թե ինչպես (Photo, Video)


19:45 , 22 նոյեմբեր, 2017

Իտալական Renato Vidal ընկերությունն ավանդական տներին այլընտրանք է ներկայացնում։ Նրանք առաջարկում են տուն, որը կարելի է 3 հոգով հավաքել ընդամենը 6 ժամում։ Այն կարժենա 33.000 դոլար։

Կառույցը սեյսմակայուն է, ստեղծվում է բարձրորակ նյութերով։

33.000 դոլար կարժենա 290 քմ-ը։ Շենքը կունենա սանհանգույց, սանդուղք, լոգարան ու ապրելու համար անհրաժեշտ բոլոր հարմարանքները։