Forbes-ն անվանել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող մոդելներին


17:30 , 22 նոյեմբեր, 2017
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել է դարձել 22-ամյա ամերիկուհի Քենդալ Ջենները։ Այս տարի նա աշխատել է 22 մլն դոլար։ Ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշը հրապարակել է Forbes ամսագիրը։
37-ամյա բրազիլուհի մոդել Ժիզել Բունդխենը, ով վարկանիշը գլխավորել է 15 տարի, այս տարի հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ 17.5 մլն դոլար եկամտով։ Երրորդ տեղում 31-ամյա ամերիկացի մոդել Քրիսի Թայգենն է (13.5 մլն դոլար)։
Ինչպես գրում է պարբերականը, մոդելները միասին մեկ տարում աշխատել են մոտ 110 մլն դոլար։
Ցուցակում միակ ասիացին չինուհի Լյու Վենն է՝ 6.5 մլն դոլար տարեկան եկամտով։