Bravo.am-ը գրում է.
Էրիկ Կարապետյանի հետ մեր նոր զրույցի առիթն օրերս թողարկված «Իմ աշխարհ եկ» երգի տեսահոլովակն է: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչն անկեղծացավ, որ երկար ժամանակ փորձում էին երգը հեռացնել տարբեր հարթակներից, որպեսզի նորություն լիներ ու առաջին անգամ հնչեր տեսահոլովակում, ինչն այնքան էլ չի հաջողվել:
«Փորձում էինք երգը գաղտնի պահել, որպեսզի պրեմիերա լիներ, բայց մարդիկ հասցրել էին իրար ուղարկել, տարածել: Իհարկե, ի ուրախություն ինձ է, որ երգն արդեն հասցրել է սիրվել: Շատ դեպքեր են լինում, երբ գումար