Ուսուցչուհին ձերբակալվել է 2 դպրոցականի հետ օրալ հարաբերության համար (Photo, Video)
18:45 , 21 նոյեմբեր, 2017
23-ամյա ուսուցչուհի Մադելին Մարքսն` Օհայոյից, մեղադրվում է միանգամից երկու անչափահասի գայթակղելու և իր լիազորությունները չարաշահելու համար: Այս մասին հայտնում է New York Post-ը: Մադելինը միջնակարգ դպրոցում ընդամենը երկու տարի է աշխատել: Հետո պարզվել է, որ նա սիրավեպ է սկսել 17 և 16 տարեկան միանգամից երկու դպրոցականի հետ: Ոստիկաններն ուսուցչուհուն կասկածել են դպրոցականների հետ սեքսուալ կապի մեջ, նրան արգելել են հանդիպել տղաների հետ, բայց ուսուցչուհին պնդում է, որ ինքն անմեղ է: Շուտով դպրոցականներից մեկի հեռախոսի մեջ հայտնաբերվել են նրա մերկ լուսանկարները:
Ոստիկանությունը կասկածում է, որ 17-ամյա տղայի հետ սեքսուալ կապը պարզվել է հուլիսին, երբ ուսուցչուհին և նրա երիտասարդ սիրեկանն օրալ սեքսով են զբաղվել, իսկ ավելի պատանի սիրեկանի հետ կապը՝ այս տարվա սեպտեմբերին: Այդ ամենը տեղի է ունեցել դպրոցից դուրս՝ պարապմունքներից հետո: Հետաքննությունը շարունակվում է: