ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն ինչպե՞ս է պատրաստվում հեռացնել միասեռականներին Կոմայգուց


16:39 , 19 ապրիլ, 2013

Դոբռիյի մեջ ա սաղ... շատ դոբռիյի մեջ ա...:)))))))))
ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Երիցյան Արմենը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այգում հավաքված միասեռականներն ու տրանսվեստիտները այլեւս չեն խանգարելու հարակից շենքերի բնակիչների քունը.


«Կարճ լուծում կա դրան: Այգին լուսավորում ենք, տեսախցիկներ ենք տեղադրում եւ այգում կատարվածը միանգամից online youtube ենք գցում: Չեղավ պահանջարկ, չեն լինի նաեւ մարմնավաճառներ: Սա առաջին լուծումներից մեկն է: Իսկ լուծում համար երկու՝ պետք է անպայման խնդրենք մեր ոստիկաններին՝ ակտիվացնեն ծառայությունը այգում, եւ մեր երեւանցիները ոստիկանների հետ միասին շրջեն, որ մեր երեխաները նման բաներ չտեսնեն»:

Հ.Գ. Ես մի հինգ րոպե ա հռհռում եմ...:)))))))) 
1. Նախ` այգին լուսավորում ենք, տեսախցիկներ ենք տեղադրում եւ այգում կատարվածը միանգամից online youtube ենք գցում.... Ստեղ իմ ամենաչսիրված նշանն ա սազում... looooooooooooooooooooooooool...:)
2. էս մարդը հասկանո՞ւմ ա, որ էդ պարագայում youtube-ը օրումեջ պրոսմոտրների քանակից սերվեր ա փոխելու...:)

Նավակ Ճոճողը