«Ավատար 2»-ը նկարահանվելու է ջրի տակ


15:47 , 19 ապրիլ, 2013

Նոր մի լուր կարդացի, որ անկասկած կհետաքրքրի ինձ պես «Ավատար» ֆիլմի սիրահարներին: Պարզվում է, որ «Ավատար 2» ֆիլմի մի մասի նկարահանումներն անց են կացվելու ջրի տակ: Ինչպես տեղեկացրել է ֆիլմի պրոդյուսերը` Ջոն Լանդաուն, իրանք փորձելու են օգտագործել motion capture-ը ջրի տակ, որովհետև, իհարկե, ջրի սիմուլացիան կարելի է համակարգչային գրաֆիկայի միջոցով ստանալ, սակայն անհնար է մարդկային շարժումը սիմուլացնել ջրում:
Ի դեպ, Քեմերոնը դեռ չի որոշել, թե ինչպիսի՞ ստանդարտներ կվերցնի նկարահանումների համար՝ 24, 48 թե 60 կադր վայրկյանում, բայց այն, որ «Ավատարի» երկրորդ մասը 3D է լինելու, արդեն հաստատված է: