Լավրովը ժամանեց Երևան


18:00 , 20 նոյեմբեր, 2017

Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Լավրովը Հայաստան է գալիս Բաքվից, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանում ունեցած հանդիպումներում այլ հարցերի թվում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը:

ՌԴ ԱԳ նախարարն արդեն իսկ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: