Եթե դուք պարբերաբար գնումներ եք կատարում սուպերմարկետներից, ապա հավանաբար նկատել եք, որ զանազան ապրանքների վրա «OU» նշան կա։ Այդ տարօրինակ գրվածքը կոչվում է հեշչերային նշան, որն օգնում է գնորդներին տարբերակել մթերքները։
Որոշել ենք բացատրել այս նշանների իմաստը և ցույց տալ, թե որտեղ են դրանք տեղակայված։
Հեշչերային նշանները ծառայում են որպես սերտիֆիկատներ, որոնք ցույց են տալիս մթերքի պարունակությունը։ Այդ նշանները ստանալու համար ընկերությունները պետք է կարողանան հաղթահարել շատ բարձր որակական չափանիշներ և հետևել մթերքի պարունակության ճշգրտությանը։
Այդ նշանները ցույց են տալիս երեք առանձնացված կատեգորիա՝ մսային, կաթնային և նեյտրալ։ Կախված «OU» նշանի կողքի գրված տառից՝ դրանք տարբեր իմաստներ են ստանում։
«OU» – մթերք, որ չունի ո՛չ մսային և ո՛չ էլ կաթնային հիմք, նեյտրալ մթերք
«OU-D» – կաթնային պարունակությամբ մթերք
«OU-M (OU-Glatt)» – մթերք, որը պարունակում է միս կամ մսային հավելումներ
«OU-F» – մթերք, որը պարունակում է ձկնամթերք
Այս նշանները չափազանգ օգտակար կլինեն հատուկ ալերգիաներ ունեցող մարդկանց համար, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր ցանկանում եմ խիստ դիետա պահպանել և միայն առողջ սնունդ օգտագործել։