Դեռահասը մահացել է քնած ժամանակ հոսանքին միացրած iPhone-ի պատճառով


07:30 , 20 նոյեմբեր, 2017

Վիետնամից 14-ամյա աղջիկն այն աշխարհ է գնացել բարձրորակ տեխնիկա-խաղալիքի պատճառով։ Սմարթֆոնների պատճառով մահվան քանակը գնալով աճում է աշխարհում, և դժվար է զանազանել, թե իրականում ով է մեղավոր այս դեպքերի համար։

Երեկոյան աղջիկն իր iPhone-ը սովորականի պես միացնում է հոսանքից՝ լիցքավորելու համար, և քնում։ Եվ արդեն առավոտյան ծնողները նրան չեն կարողանում արթնացնել։ Մի քանի օր առաջ հեռախոսի լարը վնասվել էր, և աղջիկն այն սկոտչով ամրացրել էր։ Քնած ժամանակ աղջիկը կպել էր վնասված հատվածին, որն այդ ժամանակ բացվածք էր ունեցել, և․․․

Apple-ն այս դեպքի համար պատասխանատվություն չի կրում, քանի որ վնասվածքներն ու նորոգումները կատարվել են աղջկա ձեռքով և, ցավոք սրտի, հենց նա էլ մեղավոր է։