Տաճարը և եկեղեցին մենք ենք՝ ամենքս


13:43 , 19 ապրիլ, 2013

Տաճարը և եկեղեցին մենք ենք ամենքս: Սակայն սա ոչ վերացական և երևակայական, այլ գիտակցական` մեր ինքնությամբ ու կենցաղավարությամբ խարսխված և հիմնված հստակ, առկա և գործուն Քրիստոսի մարմնի` Եկեղեցու վրա: Անհատապես և հավաքաբար եթե ուժեղ լինենք հոգևոր կյանքում, կապրենք` օրհնություն, իսկ եթե տկար` կկորչենք ու կփոշիանանք: Իրականում ամեն ինչ Աստծու ձեռքերում է, ուղղակի պիտի մեր աշխարհն ալեկոծող բազում գայթակղիչ ձայների մեջ սովորենք զանազանել Աստծու մշտահունչ կանչող ձայնը և հետևել դրան` զգալու այդ ձեռքերի գուրգուրանքն ու ապահովությունը, երաշխավորելու հավիտենական ընթացքի քաղցրությունն ու բերկրանքը: