«Ոսկե գլոբուս»-ի երեկույթին Ստալոնե քույրերը ցուցադրել են իրենց բարեկազմ ոտքերը


16:30 , 18 նոյեմբեր, 2017

Նոյեմբերի 15-ին Հոլիվուդում կայացավ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը նվիրված մեծ երեկույթը։

Միջոցառման ընթացքում, ըստ ավանդության, հայտարարել են հաղթական արձանիկները հանձնողի անունը: Առաջիկա մրցանակաբաշխությանը դա կանի դերասան Դուեյն Ջոնսոնի 16-ամյա դուստրը՝ Սիմոն Ալեքսանդրան: Աղջիկն էստաֆետն ընդունել է անցյալ տարվա «Միսս «Ոսկե գլոբուս»»-ներից՝ Սիլվեսթեր Ստալոնեի երեք դուստրերից:

«Ես մեծացել եմ՝ աչքի առաջ ունենալով հզոր օրինակ: Ես ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել դառնալու «Միսս «Ոսկե գլոբուս»»,- ասել է Սիմոն Ալեքսանդրան: