Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երիտասարդներին և ուսանողներին տոնական համերգային երեկո պարգևեցին սիրված երգիչներ Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը: Համերգը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ջազի հայկական ասոցիացիան: BlogNews.am-ը ներկայացնում է համերգի հետաքրքիր դրվագները:
Երգիչները համերգային ծրագրի ընթացքում կատարեցին արդեն սիրված երգերը, իսկ Արամ MP3-ն կատարեց վերջերս ներկայացրած «Սկսում ենք» երգը: Ի դեպ՝ Սևակ Խանաղյանը, ով «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրի է, բեմ բարձրացավ իր սաների հետ: Համերգին հրավիրված էին նաև Ջիվան Գասպարյան կրտսերը և Սեբուն: