«Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից սեպարատ ծրագրերի մասին խոսակցություններ լինում են մշտապես, քանի որ նման ծրագրերում Ռուսաստանին ներքաշելու ցանկություն ունի Ադրբեջանը: Հենց դա է պատճառը, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում շարունակել ավանդական բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, որի մասին օրերս խոսեցին և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ Ադրբեջանի ԱԳ նախարարը, որը պետք է Մոսկվայում հանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Սակայն նման առանձին ծրագրեր չկան: Ավելին, կարգավորման համար հիմքեր չկան, քանի որ բանակցություններից դուրս է մնացել Արցախը, առանց որի հնարավոր չէ բանակցել լուրջ հարցերի շուրջ»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից տարածաշրջան և դրա օրակարգի վերաբերյալ շրջանառվող վարկածների մասին: Նրա որակմամբ բանակցային գործընթացում ժամանակին մեծ սխալ է տեղի ունեցել, այդ սխալի հետևանքով այսօր չափազանց բարդացել է հակամարտության կարգավորման գործընթացը: Ուստի, Զատուլինի խոսքով, այդ բանակցությունները՝ առանց Արցախի, վերաբերելու են միայն շփման գծում տիրող իրավիճակին և թույլ չեն տալու, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: