Սարսափելի բաներ, որ օդանավակայանի սկանավորող սարքերը երբևէ հայտնաբերել են (Photo)


20:00 , 17 նոյեմբեր, 2017

Ամեն օր ինքնաթիռից օգտվում է հարյուր հազարավոր մարդ, որոնցից յուրաքանչյուրը պարտադիր զննում է անցնում օդանավակայանում, ինչն արվում է անվտանգության նկատառումներից ելնելով։ Բազմաթիվ հանցագործություններ են կանխվել օդանավակայանների սկանավորող սարքերի միջոցով, սակայն հանցագործությունների բացահայտման հետ մեկտեղ շատ են եղել նաև զվարճալի և սարսափելի դեպքերը։

Ահա 13 տարօրինակ և սարսափելի բան, որ սկանավորող սարքերը հայտնաբերել են ուղևորների ճամպրուկներում։

Բուենոս Այրեսի օդանավակայանում աշխատակիցները պահանջել էին, որպեսզի ուղևորը բացի իր ճամպրուկը, քանի որ դրանում կասկածելի իրեր էին նկատվել։ Պարզվեց՝ նա 247 տեսակի արևադարձային կենդանիներ էր տեղափոխում իր հետ։

Ֆիլիպինցի մի տղամարդու ճամպրուկում էլ բազմաթիվ մողեսներ էին հայտնաբերվել՝ դրված շշերի մեջ։

scary things airport security found at baggage screening

2013-ին էլ Ֆլորիդայի օդանավակայաններից մեկի զննման կետում երկար հերթ էր գոյացել։ Բանն այն է, որ աշխատակիցները մեկի ճամպրուկում մարդկային գանգ էին հայտնաբերել, իսկ ճամպրուկի տերը պնդում էր, որ գաղափար չունի, թե որտեղից է այն հայտնվել իր ճամպրուկի մեջ։

scary things airport security found at baggage screening

Մի մարդ էլ իր երկու դանակները փորձել էր թաքցնել գրքի մեջ։

scary things airport security found at baggage screening

Ուղևորը խաղալիքի տեսք ունեցող վարդագույն հեռախոսը վերածել էր ատրճանակի՝ կարծելով, թե ոչ ոք չի նկատի այն։ Բայց, փաստորեն, չհաջողվեց մոլորեցնել սկանավորող սարքին։

scary things airport security found at baggage screeningscary things airport security found at baggage screening

Թխվածքաբլիթներ, իհարկե, թույլատրվում է տեղափոխել ինքնաթիռով, սակայն ոչ կոկաինե բլիթներ։ Մի ուղևորի մոտ 2014 թվականին 118 թխվածքաբլիթ հայտնաբերվեց, որոնք կոկաին տեսակի թմրանյութ էին պարունակում իրենց մեջ։ Բլիթների ընդհանուր գինը գնահատվեց 52,000 ԱՄՆ դոլար։

scary things airport security found at baggage screening

Վիրջինիայի օդանավակայանի սկանավորող սարքը տարօրինակ բան արձանագրեց մի կնոջ պայուսակի մեջ՝ թուր-սանր։ Նրա սանրն այնպես էր պատրաստված, որ պոչն առանձնանում և դառնում էր կտրող-ծակող սուր գործիք՝ թուր։

scary things airport security found at baggage screening

Այս ցանկի ամենասարսափելի օրինակը թերևս սա է։ 19-ամյա մի աղջիկ, ով Մարոկկոյից ճամփորդում էր Սեուետա, շատ նյարդային տեսք ուներ, և հենց այդ պատճառով էլ օդանավակայանի աշխատակիցները որոշեցին առավել մանրամասն զննել նրան ու նրա ճամպրուկը։ Արդյունքում ճամպրուկի մեջ 8-ամյա տղա հայտնաբերվեց, ում ապօրինի կերպով նա փորձում էր փոխադրել մի երկրից մյուսը։

scary things airport security found at baggage screening

scary things airport security found at baggage screening

Եվս մի նման դեպք, սակայն այլ դրդապատճառներով։ Մեքսիկայի օդանավակայաններից մեկի աշխատակիցները մի կնոջ ճամպրուկում հայտնաբերեցին նրա ընկերոջը, ով հանցագործություն կատարելու մեջ էր մեղադրվում։ Կինը փորձում էր ընկերոջ հետ փախչել երկրից։

scary things airport security found at baggage screening

Դեպի ԱՄՆ մեկնող մի ուղևորի մոտ էլ 100-ից ավելի սարդեր են հայտնաբերվել՝ յուրաքանչյուրը փոքրիկ տոպրակի մեջ դրված։

scary things airport security found at baggage screening

Բանգկոկից Իրան թռչող ինքնաթիռի ուղևորի ճամպրուկում, որքան էլ տարօրինակ հնչի, կենդանի վագր էր հայտնաբերվել։ Ուղևորը մեծ քանակությամբ քնաբեր էր ներարկել փոքրիկ վագրին և նրան տարատեսակ խաղալիքների հետ դրել ճամպրուկի մեջ։

scary things airport security found at baggage screening

ԱՄՆ Սոլթ Լեյք Սիթի քաղաքի օդանավակայանում մի ուղևոր իր կիթառի պայուսակը դրեց սկանավորող սարքի մեջ, որից հետո աշխատակիցները միանգամից որոշեցին բացել պայուսակը։ Դրանում երկու մեծ թուր հայտնաբերվեց, իսկ ուղևորը պնդում էր, թե չգիտեր, որ արգելվում է ինքնաթիռով թուր տեղափոխել։

scary things airport security found at baggage screening

Տարիներ առաջ էլ մի կին փորձել է ապօրինաբար իր 2 ամսական երեխային իր հետ տանել Ֆիլիպիններ։ Մանկահասակ երեխային նա դրել էր ճամպրուկի մեջ, սակայն իրավապահներին հաջողվեց բացահայտել հանցագործությունը։

scary things airport security found at baggage screening