Օրվա աստղագուշակը


11:01 , 19 ապրիլ, 2013

Խոյ
Չի բացառվում՝ տարաձայնություններ առաջանան գործընկերների և ղեկավարության հետ: Հնարավոր է համագործակցես ազդեցիկ մարդկանց հետ: Իսկ ահա երեկոն բարենպաստ է թե՛ մասնագիտական, թե՛ անձնական հարցերը կարգավորելու համար: Կկնքես կարևոր գործարքներ:

Ցուլ
Աշխատիր չշեղվել այն գործերից, որոնք իսկապես կարևոր են քեզ համար. հնարավորություն կունենաս ավարտին հասցնել ծրագրերդ: Օրվա երկրորդ կեսին միգուցե անձնական լուրջ փոփոխություններ լինեն: Կհարթվեն բոլոր տարաձայնությունները:

Երկվորյակ
Բարենպաստ օր է նոր աշխատանք սկսելու համար: Կարող ես կնքել գործարքներ, որոնք խոստանում են եկամուտ: Մտերիմներդ պատրաստ են քեզ աջակցել ցանկացած հարցում: Չի բացառվում՝ ռոմանտիկ արկածը վերածվի լուրջ հարաբերությունների:

Խեցգետին
Այնքան էլ բարենպաստ և խոստումնալից օր չէ գործնական տեսանկյունից: Սակայն հնարավոր է ծանոթանաս մարդկանց հետ, որոնք կօգնեն քեզ մասնագիտական հաջողության հասնել: Միգուցե ընտանեկան հարցերը շատ ժամանակ պահանջեն: Երեկոյան կարող ես հանդիպել ընկերներիդ:

Առյուծ
Շատ ես անհանգստանում մանրուքներից, սակայն լուրջ պատճառ չունես: Զգույշ եղիր կանանց հետ շփումներում: Հիանալի օր է ընկերներիդ հետ ապագայի հետ կապված հարցերը քննարկելու համար: Կարող ես մեկնել ճամփորդության:

Կույս
Կհաջողվի հարթել տարաձայնությունները ղեկավարության հետ: Ցանկալի է՝ կարևոր խնդիրները ինքդ լուծես: Շատ լավ օր է անձնական բնույթի հարցերը կարգավորելու համար: Հնարավորություն կունենաս նոր ծանոթություններ հաստատել:

Կշեռք
Ցանկացած հարցի կարողանում ես արագ լուծում տալ, կունենաս նոր համախոհներ, ինչպես նաև նոր գաղափարներ, որոնք շուտով իրականություն կդառնան: Այնուհանդերձ, չի բացառվում՝ կոնֆլիկտներ առաջանան մտերիմներիդ հետ:

Կարիճ
Խորհուրդ չի տրվում կարևոր գործերն անել օրվա սկզբում: Այդ ժամանակ կարող ես հանդիպել հետաքրքիր մարդկանց: Իսկ երեկոյան հաջողություն կունենաս գրեթե բոլոր ոլորտներում, մտերիմներդ միգուցե նույնիսկ նախանձեն:

Աղեղնավոր
Հիանալի օր է խնդիրները լուծելու համար: Հնարավորություն կունենաս նոր համախոհներ գտնել, որոնց հետ կկազմես նոր ծրագրեր: Հնարավոր է խոսակցություններ լինեն՝ ճիշտ է երկարատև, բայց արդյունավետ: Լավ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:

Այծեղջուր
Օրվա սկզբում կարևոր առաջադրանքներ կունենաս: Չնայած դժվարությամբ, սակայն կկարողանաս կարևոր որոշումներ կայացնել: Հիանալի օր է խոշոր գնումներ անելու համար, միգուցե դրամական մուտքեր լինեն: Սակայն հնարավոր է անձնական խնդիրներ առաջանան:

Ջրհոս
Հնարավորություն կունենաս հաղթանակի հասնել: Կարող ես ղեկավարությանը ցույց տալ քո հմտությունները, դրանք անտեսված չեն մնա: Անձնական խնդիրներդ ինքդ կարգավորելով և ուրիշների խորհուրդները հաշվի չառնելով միգուցե անախորժությունների առաջ կանգնես:

Ձկներ
Նույնիսկ ամենատհաճ գործը մեծ ոգևորությամբ ես անում: Չի բացառվում համախոհներ գտնես, որոնք կլինեն ազդեցիկ: Հնարավոր է լուրջ փոփոխություններ լինեն անձնական կյանքում՝ ընդ որում պատահականության սկզբունքով: Միգուցե, սակայն, առաջանան ֆինանսական դժվարություններ: