Չի բացառվում, որ համաձայնագրի ստորագրման հարցում ՌԴ-ի «չառարկելու» գինը պայմանավորվի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությամբ


21:46 , 16 նոյեմբեր, 2017
Որոշ փորձագիտական գնահատականներով, ռուսական կողմը դեմ չէ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը. Որպես հիմնավորում, ներկայացվում է ԵԱՏՄ և ԵՄ միջև գործակցությունում Հայաստանի միջնորդ դառնալու հնարավորությունը. Թեև, դժվար է համաձայնել ԵՄ-ի հետ ՀՀ համաձայնագրի ստորագրման հարցում Մոսկվայի պատրաստակամության վերաբերյալ նշյալ տեսակետի հետ` ունենալով Վրաստանի և Ուկրաինայի նախադեպերը.
Այդուհանդերձ, եթե շարժվենք այդ սցենարի տրամաբանությամբ, չի բացառվում, որ համաձայնագրի ստորագրման հարցում Ռուսաստանի 'չառարկելու' գինը պայմանավորվի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությամբ.