Գերմանիայում 12 հազար եվրոյով վաճառվում է 1992 թ.-ի արտադրության այս Opel Omega-ն. տեսեք, թե ինչպիսին է դրա սրահը (Photo)


15:29 , 16 նոյեմբեր, 2017

Գերմանիայի ինտերնետ աճուրդներից մեկում վաճառքի է հանվել 1992 թ.-ի արտադրության Opel Omega GL, որը ողջ ընթացքում կայանված է եղել ավտոտնակում։ Մեքենայի վազքն ընդամենը 705 կմ է։ Դրա տերը 90-ամյա մի թոշակառու է, ով անհայտ պատճառներով չի վարել այն, իսկ այսօր դրել է վաճառքի 12.000 եվրոյով։ Մեքենայի սրահն ամբողջովին գործարանային արտադրության է։