Հորդանանցի 64-ամյա թոշակառու Մոհամեդ Ալ Մալահիմն իր հին Volkswagen Käfer մակնիշի ավտոմեքենան, որն ավելի հայտնի է «Жук» անունով, մինի հյուրանոցի է վերածել։ Երկտեղանոց համարում մեկ գիշերն արժե 40 հորդանանյան դինար (27.000 դրամ)։ Խոհանոցն ու լոգարանը գտնվում են հարևան շինությունում։