Սանկտ Պետերբուրգի մետրոն մոտ ապագայում կարող է հայտնվել ջրի տակ


07:00 , 16 նոյեմբեր, 2017

tert.am-ը գրում է

Սանկտ Պետերբուրգի մետրոն կարող է առաջիկայում լցվել ջրով անորակ շինանյութի պատճառով, որն օգտագործվել է ատորջրյա թունելների կառուցման ժամանակ:

Ինչպես հայտնում է Известия-ն, նման եզրակացություն է արել «Ռոստեխնադզորի» հատուկ հանձնաժողովը:

Նման կանխատեսման համար առիթ է դարձել «Նովոկրեստովկայա» և «Բոլշոյ պրոսպեկտ» կայարանների և նախասրահի վիճակը: Գերատեսչության փորձագետները ուսումնասիրել են տարածքն ու ենթակառուցվածքները և նախագծի հետ զգալի անհամապատասխանություններ են նկատել, որոնք կարող են ազդել կառույցների ամրության և ուղևորների անվտանգության վրա: