Երեխան պիտի երեխայություն անի, խաղա ու խաղերի միջոցով բացահայտի աշխարհն ու զարգացնի սեփական ստեղծարար մտածողությունը


23:49 , 15 նոյեմբեր, 2017
Նոր Զելանդիայում չեն ալարել, 6 տարի տևող գիտափորձ են արել։ Վերցրել են հավասար թվով 5 և 7 տարեկան երեխաների, որոնք չգիտեն գրել-կարդալ, սովորացրել են նրանց գրել-կարդալ, հետո սպասել են 4 տարի, որ 7 տարեկանները դառնան 11 տարեկան, հետո սպասել են ևս 2 տարի, որ 5 տարեկաններն էլ դառնան 11 տարեկան։ Ու նկատել են, որ 7 տարեկանում գրել-կարդալ սովորածներն ավելի լավ են հասկանում 11 տարեկանում կարդացվող տեքստերը։ Ու հասկացել են, որ էրեխեն պիտի էրեխայություն անի, խաղա ու խաղերի միջոցով բացահայտի աշխարհն ու զարգացնի սեփական ստեղծարար մտածողությունը (Creative thinking)։
Մեզ մոտ տելեվիզրով բազիբիր 4 տարեկան էրեխուն Մենդելեևի աղյուսակն ու աշխարհի բոլոր պետությունների մայրաքաղաքները սովորացնող ծնողներ են ռաստվում, որոնց թվում ա, թե լրջագույն ներդրում են կատարում իրանց էրեխու մտավոր զարգացման գործում։
ՄԻ՛ ԱՐԵՔ ԱՅԴՊԵՍ։