Դասադուլավորներին հիմա ծաղրողները/քլնգողները ճիշտ չեն


23:33 , 15 նոյեմբեր, 2017

Առանձնակի ջանասիրաբար քլնգողներին իրենց ստեղնաշարից հեռու չտեսանք այս օրերին ո՛չ դասադուլին միացողների շարքերում, ո՛չ հակամիջոցառումներ կազմակերպելիս։ Ինքս ի սկզբանե չէի կիսում ո՛չ նրանց թեզերը, ո՛չ հայտարարվող նպատակները, բայց մարդիկ ունեին իրենց տեսլականը և ինչ-որ բան անում էին հանուն դրա։ Դա պետք է հարգել, ոչ թե քացու տակ գցել իր տեսլականին հասնելու ինչ-որ փուլում ինչ-որ չափով ձախողվածին։

Դա կոնտրպրոդուկտիվ է, որովհետև միայն ավելի շատ է բևեռացնում նրանց, իսկ որ ավելի կարևոր է՝ դա էժան է ու չկողմնորոշված լսարանի մոտ կարեկցանք է առաջացնում։ Մի՛ արեք տենց։

Համ էլ դեռ ջահել տղերք ու աղջիկներ են, մի քանի տարի հետո այդ էներգիան, որ ունեն, կարող են բազմապատիկ ավելի արդյունավետ ու օգտավետ կիրառել, եթե իրենց վրա ճիշտ աշխատեն ու չմարգինալիզացվեն, իսկ դուք նրանց հենց մարգինալիզացման եք մղում։