Նախընտրական բոցեր


22:56 , 18 ապրիլ, 2013

Նախընտրական բոցեր «Շանթի» եթերում.
1. Ցուցադրվում է Տարոն Մարգարյանի այցելությունը Նորք Մարաշ: Ծաղիկ-մաղիկ, մոմավառություն, ապա, բռնվեք, Տարոնը ձեռքերը թափահարելով թվարկում է Նորք Մարաշի խնդիրները: Մի կատարյալ բողոքի գիրք` հողերի ամրացում, տների սեփականաշնորհում, լուսավորության ցանցի ընդլայնում ու այդպես շարունակ: Տպավորություն է ստեղծվում, թե Արմեն Մարտիրոսյանն է 4 տարի քաղաքապետ եղել, ես էլ իրեն տեղակալ, ու Տարոնը մուննաթ է գալիս, թե ինչի այդքան խնդիր կա վարչական այդ փոքրիկ շրջանում: Միակ հոդաբաշխ նախադասությունը Տարոնից. «Մենք պետք է իրականացնեք բոլոր այն ծրագրերը, որոնք մեզանից պահանջում է երեւանցին»: Պահոոոոոոոոո, բա մինչեւ հիմա ո՞ւմ պահանջով էիք ծրագրեր իրականացնում, պարոն Տարոն:

2. Լեւոն Զուրաբյան. խոսում է ՀԱԿ հիմնադիր համագումարի մասին ու ասում, որ դա տեսնելով՝ բոլորը հասկացան, որ գործ ունեն համախմբված, մարտական, գաղափարական քաղաքական ուժի հետ: Բայց բոցը հետո էր. «Այժմ բոլոր որոշումները կընդունվեն կուսակցության ներսում»: Բա մինչեւ հիմա որտե՞ղ էին ընդունվում եւ ինչո՞ւ էին դրսում ընդունվում:

3. Արմեն Երիցյանը Դավիթաշենում հանդիպման է: Ասում է, որ «այսօր չի ջղայնանալու»: Հավանաբար դիտողություն է ստացել Նոր Նորքի զանգվածում ջղային խոսելու ու ՀՀԿ-ի կառավարումը քննադատելու համար: Բայց կարգին շուստրի մարդ է Երիցյանը: Խոստանալով «չջղայնանալ»՝, նա բացատրում է, թե ինչու է նախորդ օրերին ջղայնացել:ՃՃՃ Որովհետեւ ամեն քայլափոխի տեսնում է, որ լիքը խնդիր կա, որ թաղապետերը, քաղաքապետերը պետք է լուծած լինեին: Երիցյանի այս կրեատիվը ուղղակի սպանեց:ՃՃՃՃ 

4. Արմեն Մարտիրոսյան ջան, լավ էր գոնե դու փայլեցիր: Տրանսպորտի խնդրին անդրադարձը լավն էր: Կեցցես: