Ամենահայտնի վայրերը՝ ըստ մարդկանց երևակայության


21:00 , 14 նոյեմբեր, 2017

Փարավոնների ժամանակաշրջանում ճարտարապետության մեջ մարդիկ արտահայտում էին իրենց աշխարհայացքները՝ երբեմն օգտագործելով կառույցներն անգամ մարդկանց կառավարելու համար:

Եթե գոնե մեկ անգամ եղել եք Ֆրանսիայի մայրաքաղաքում, ապա հաստատ նկատել եք, որ քաղաքի պատմական հատվածներում գտնվող կառույցները նախագծված են այնպես, որ ցուցարարներին ավելի հեշտ լինի բռի մեջ վերցնելը:

Լուվր

Դավադրության տեսաբանները կարծում են, որ Լուվրն առաջին հերթին համարվում է նախկին նախագահ Ֆրանսուա Միտտերանի հուշարձանը, ինչպես նաև Մարիա Մագդալինի գերեզմանը: Շատերն էլ մտածում են, որ բուրգը կազմված է 666 ապակե պանելներից, որը, ինչպես հայտնի է բոլորին, խորհրդանշում է սատանային: Սակայն իրականում պանելների թիվը 673 է: Լուվրը տարածվում է թագավորական դղյակի ավերակներից մինչև Չանզ-Էլիզե, անցնում է Նապելեոնի կամարով և Դեֆանսի մեծ կամարով, որը, ենթադրաբար, խորհրդանշում է Ֆրանսիայի հզորությունը:

Քաղաքի ծառուղիներն այնպես են նախագծված, որ միաժամանակ և՛ թթվածնի իդեալական շրջանառություն իրականացնեն ծառերը, և՛ մարդկանց համար հեշտ և հարմարավետ լինի տեղաշարժվելը: Եղավ ժամանակ, երբ կենտրոնից արվարձաններ վտարեցին հասարակ աշխատողներին, փողոցները լայնացրին, որպեսզի ռազմական ստորաբաժանումները կարողանան անխոչընդոտ տեղաշարժվել պատերազմի ընթացքում:

Վաշինգտոն

Վաշինգտոնյան ճարտարապետությունն իր մեջ ներառում է մասոնական մշակույթ: Եթե քաղաքին վերևից նայեք, ապա կնկատեք, թե ինչպես են զուգահեռ փողոցները խաչվում անկյունագծային պողոտաներով: Դրանք մասոնական խորհրդանշաններ են ստեղծում՝ անկյունաքանոն և կարկին (պատկերը՝ վերևում): Քաղաքի կենտրոնում «գծված» հնգագիծը բազմաթիվ տեսությունների ստեղծման է հանգեցրել՝ սկսած օկուլտականությունից, վերջացրած սատանիզմով: