Ֆրանսիան կվերանայի անչափահասի հետ սեքսի մասին օրենքները


19:20 , 14 նոյեմբեր, 2017

Այն բանից հետո, երբ ֆրանսիական դատարանը երկու դեպքում 11-ամյա աղջիկների հետ սեքսը բռնաբարություն չի համարել, Ֆրանսիայի գենդերային հավասարության նախարար Մառլեն Շյապպան հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը կվերանայի անչափահասների հետ սեքսուալ կապերի մասին օրենսդրությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ներկայումս Ֆրանսիայում «համաձայնության տարիքը» 15-ն է, սակայն որպեսզի դատարանը «համաձայնության տարիքից» փոքր անձի հետ սեռական կապի մեջ մտած մարդուն մեղավոր ճանաչի բռնաբարության համար, դատախազությունը պետք է ապացուցի սեռական ակտի համաձայնության լիակատար բացակայությունը:

Եթե համաձայնության բացակայությունն ապացուցված չէ, դատարանը կարող է օրինազանցին մեղավոր ճանաչել միայն անչափահասի հետ սեքսուալ կապի մեջ, ինչը պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ և 75 000 եվրո տուգանքով: