Վան Գոգի կտավը նյույորքյան աճուրդում իրացվել է 81.3 մլն դոլարով


19:00 , 14 նոյեմբեր, 2017

Հայտնի հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Հերկված արտն ու հերկվորը» (1889 թ.) նկարը Նյու Յորքում աճուրդով իրացվել է 81.3 մլն դոլարով։ Այս մասին ասվում է Christie’s աճուրդի տան կայքում։

Նկարում պատկերված է տեսարան Ֆրանսիայի հիվանդանոցի պատուհանից, որտեղ Վան Գոգն անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Կտավի մեկնարկային գինը կազմել է ավելի քան 50 մլն դոլար։

Մարկ Շագալի «Ծաղկամանն» (1928) իրացվել է 4.5 մլն դոլարով։ Կլոդ Մոնեի «Առավոտը Սենայում» նկարը վաճառվել է 23.4 մլն դոլարով։

Ընդհանուր առմամբ՝ աճուրդի էր ներկայացվել 60 աշխատանք ամերիկացի բարերար Փերի Բասսի հավաքածուից։ Աճուրդից ստացված ընդհանուր գումարը կազմել է 479 մլն դոլար։