Հայաստանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա


16:46 , 14 նոյեմբեր, 2017

Հայաստանի տարածքում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին ցերեկը կլինի +16 աստիճան: