21:21 , 18 ապրիլ, 2013
Ինձ թվում եկեղեցում ամուսնական երդումը հայ աղջիկների համար մեղմ ասած կիսատ ա...
Առաջարկում եմ ավելացնել. «Երդվում եմ չաշխատել, քանի որ հայ կինը պետք ա տանը նստի, հաճախ չգնալ մամայիս տուն ու ընկերուհիներիս չկանչել մեր տուն, համակերպվեմ, եթե ամուսինս սիրուհի ունենա, քանի որ ես հայ կին եմ, հո չեմ բաժանվի...Երդվում եմ ինձ կոտորելով բոլոր հավանական ու անհավանական մրգերից ու բանջարեղենից պահածոներ սարքել...ամուսնուս չզանգել ու չզզվացնել, եթե նույնիսկ գիշերվա կեսին ինքը ընկերների հետ եսիմ ուր լինի...Կյանքումս ամեն ինչ անել, էնպես ինչպես ամուսնուս մաման կաներ. կարողա՞ ես իրանից լավն եմ...Երդվում եմ տոներին նվեր չստանալու դեպքում չնեղանալ, ու նույնիսկ չհիշեցնել, որ տոն ա, քանի որ ամուսինս տոներ չի սիրում...Երդվում եմ ապագա երեխայիս սեռը իմանալուց հետո, եթե աղջիկ լինի, մի քանի անգամ էլի գնամ, բալքիմ տղա լինի, որ ամուսնուս տրամադրությունը չընկնի...Երդվում եմ երեխաներիս անունները դնել ամուսնուս ծնողների անուններով, ջԸհաաանդամ թե էդ անունները Բարդուղիմեոս ու Կանալիզացիա չեն լինի...»: