Ինչո՞ւ են միայնակ մայրերը մեր հասարակության մեջ պարսավանքի առարկա դառնում. հմայիչ միայնակ մայրերը կփորձեն կոտրել կարծրատիպերը


18:01 , 18 ապրիլ, 2013

Յուրաքանչյուր կնոջ կարևորագույն առաքելությունը մայրանալն է: Սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ կնոջ կողքին լինում է այնպիսի տղամարդ, ում հետ նա ցանկանում է կապել կյանքը: Հաճախ նման իրավիճակներում կանայք որոշում են միայնակ մայրանալ: Արդյոք չի՞ ոտնահարվում երեխայի իրավունքը, երբ նա մեծանում է ոչ լիարժեք ընտանիքում: