Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով


10:44 , 14 նոյեմբեր, 2017

Այս հարցն ինչպես մասնագետների, այնպես էլ կրծքով կերակրող մայրերի մոտ շատ տարաձայնություններ է առաջացնում։

Գոյություն ունեն բազմաթիվ գիտական հետազոտություններ, որոնք հաստատում են մոր կրծքի կաթի օգտակար լինելու փաստը երեխայի համար և դրա առողջարար լինելը մոր համար։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքի կաթի բաղադրությունը և որակը անընդհատ փոխվում է՝ կախված երեխայի տարիքից և օրվա ժամից։

Կրծքով կերակրելու գործընթացը ոչ միայն ապահովում է երեխայի հագեցածությունը և ամրացնում երեխայի առողջությունը, այլ նաև թույլ է տալիս նրան զգալ հանգիստ և անվտանգ։

Կրծքով կերակրելը համարվում է մոր և որդու միջև անփոխարինելի շփման տեսակ, որը նպաստում է նրանց հուզական և հոգեբանական դաշտի ամրապնդմանը՝ դեռ չխոսելով ապացուցված օգուտների մասին երկուսի համար էլ։

Հնարավոր է՝ դրա համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս երեխային կերակրել մինչև 7 տարեկանը։ Այդ տարիքում երեխաներն արդեն սկսում են սիրել, կարդում են, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համարում է, որ, միևնույն է, երեխային պետք է կերակրել նույն կերպ, ինչ ավելի փոքր տարիքում։ Այնուամենայնիվ, պետք է չմոռանալ, որ այս կազմակերպության աշխատանքը նաև ուղղված է մարդկանց կյանքի որակի բարելավվմանը, այդ թվում՝ նաև զարգացող երկրներում: Իսկ Աֆրիկայի և Ասիայի մի քանի ամենաաղքատ երկրներում, որտեղ ամեն օր օրակարգում սննդի խնդիր կա, երկարատև կրծքով կերակրումը երեխաների համար գոյատևելու հնարավորություն չի տալիս։

Նույն պայմանների համաձայն՝ եվրոպական մի քանի երկրների առողջապահության նախարարություններ և  ամերիկյան ակադեմիայի մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխաներին կրծքով կերակրել մինչև 2 տարեկանը:

Մանկական հոգեբանները գտնում են, որ երեխային պետք է կրծքով կերակրել մինչև 1-1,2 տարեկանը։ Նրանց կարծիքով՝ այդ տարիքում երեխաներն անցնում են ավելի հասուն սննդակարգի, որի համար նրանք ունեն բավարար ատամներ։ Բացի դրանից՝ այդ տարիքում երեխայի վերաբերմունքը մոր հանդեպ ոչ թե պետք է լինի որպես ուտելիք, այլ որպես հեղինակություն, ով ունակ է ոչ միայն կերակրելու և պաշտպանելու, այլ սովորեցնելու, ուղղորդելու, խորհուրդ տալու։

Բոլոր այս մասնագետները միաձայն հաստատում են, որ առաջին 6 ամսում երեխան, սնուցվելով մոր կրծքերի կաթից, կառուցում է իր ուժեղ օրգանիզմը, պաշտպանիչ մեխանիզմը, ինչպես նաև հարմարվում է շրջակա միջավայրի պայմաններին։

Այնուամենայնիվ, կրծքով կերակրման տևողության հիմնական գործոնը պետք է լինի տարբեր՝ հաշվի առնելով կոնկրետ մոր և նրա երեխայի հարմարավետությունը: Ի վերջո, բոլոր մարդիկ տարբեր են, և ոչ ոք չի զգում երեխային և նրա կարիքներն այնպես, ինչպես մայրը և միայն երջանիկ ու առողջ մայրն է երեխայի բարօրության երաշխիքը: