Քերմանշահի երկրաշարժն Իրանին հասցրել է նաև բավականին մեծ մշակութային վնաս


09:28 , 14 նոյեմբեր, 2017

Ըստ ԻԻՀ մշակութային ժառանգության կազմակերպության նախագահի խոսքերի՝ Քերմանշահի երկրաշարժի հետևանքով ավերածությունների են ենթարկվել և մեծապես տուժել մի քանի այնպիսի հայտնի մշակութային արժեքներ և հնավայրեր, ինչպիսիք են Շահ Աբասի Քարվանսարայը Բեհիսթունում (Սեֆյան շրջան), Խոսրով Փարվիզի պալատը (Սասանյան շրջան), Հազկերտի ամրոցը (Արշակունյաց շրջանի վերջ Սասանյանների սկիզբ) և Մանիժեի ամրոցը (Սասանյան շրջան)։

#Iran #Kermanshah #earthquake