19:45 , 18 ապրիլ, 2013
Այո, մետրոյի սովորական վագոնում թերթ կարդացող այս երիտասարդը «Մատրիցայի» լեգենդար դերասան Կիանու Ռիվզն է:
Կիանուն խնդրահարույց ընտանիքից էր․ նրա հայրը բանտարկվեց, երբ նա 12 տարեկան էր, իսկ մայրը մերկապարուհի էր: Կիանուի մայրը տեղափոխվեց երեխաների հետ Կանադա, որտեղ ևս մի քանի անգամ ամուսնացավ:
Կիանուն ականատես է եղել, թե ինչպես է մահացել իր սիրելին․ նրանք պատրաստվում էին ամուսնանալ, երբ նրա սիրած էակը զոհվեց ավտովթարում, իսկ դրանից ավելի վաղ նրանք կորցրել էին իրենց երեխային: Այդ ժամանակից ի վեր Կիանուն խուսափում է լուրջ հարաբերություններից և չի ուզում երեխաներ ունենալ:
Նա այն քիչ հոլիվուդյան գերաստղերից է, ովքեր չունեն շքեղ առանձնատներ, այլ ապրում է սովորական բնակարանում, որտեղ, ինչպես ինքն է ասում, կա ամեն ինչ, ինչ իրեն անհրաժեշտ է: «Ինչի՞ս է պետք դատարկ ու մեծ տուն», - ասում է Ռիվզը:
Նրա ամենամտերիմ ընկերը՝ Ռիվեր Ֆենիքսը (Հոակին Ֆենիքսի եղբայրը), մահացել է թմրանյութերի չարաշահումից: Նույն թվականին Կիանուի հորը նորից ձերբակալեցին:
Կիանուի կրտսեր քույրը հիվանդ էր լեյկիմիայով: Բարեբախտաբար, նա հաղթահարեց այդ մահացու հիվանդությունը, և այդ բանից հետո Կիանուն «Մատրիցա» ֆիլմից ստացված իր բազմամիլիոնանոց հոնորարի 70 տոկոսը հատկացրեց լեյկիմիայի բուժումով զբաղվող հիվանդանոցի:
Իր տարեդարձներից մեկի ժամանակ Կիանուն միայնակ մտնում է քաղցրավենիքի և հրուշակեղենի խանութ, իր համար տորթ է պատվիրում և սկսում է միայնակ ճաշակել այն, իսկ մոտեցող երկրպագուներին նա սիրալիրորեն հյուրասիրում է իր տորթից և անկաշկանդ շփվում է հետները:
Նա չունի թիկնապահներ և չի կրում թանկարժեք բրենդների հագուստներ:
Երբ նրան անվանում են «Տխուր Կիանու», նա սիրում է ասել․ «Դուք պետք է երջանիկ լինեք, որպեսզի կարողանաք ապրել, իսկ ես՝ ոչ»: