Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը մեսիջ էր երկրի տնտեսությանն ու բյուջեին ահռելի վնաս հասցնողներին


19:39 , 18 ապրիլ, 2013

Չէինք սխալվել՝ գրելով, որ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը բխում է մի մեծ ծրագրից, որը պատրաստվում է կյանքի կոչել նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ ծրագրի առանցքում լինելու է օլիգարխիայի դեմ պայքարը, որն իրականացվելու է կառավարության միջոցով... Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը, ուրեմն, ինչպես արդեն նշել ենք, մեսիջ էր` ուղղված բոլոր նրանց, ովքեր պետական ծառայությունն օգտագործում են բիզնեսի հետ սերտաճման համար, ովքեր շատ վաղուց անլեգալ տնտեսական գործունեություն են ծավալել` ահռելի վնաս հասցնելով երկրի տնտեսությանն ու բյուջեին... Առայժմ նման ենթադրություն ու ցանկություն ունեմ...