Թե ինչպես հետերոքրոմիա հիվանդությունը հանցագործին դարձրեց հայտնի և պահանջված մոդել


20:00 , 13 նոյեմբեր, 2017

Մոտոցիկլետի գողություն կատարելու համար 2016 թվականի ապրիլին ԱՄՆ-ում ոստիկանները ձերբակալեցին Մեխի Էլանթ Լաքին։ Ոստիկանական բաժանմունք տեղափոխվելուց հետո, բնականաբար, նրան լուսանկարեցին, որպեսզի լուսանկարը կցվեր նրա գործերին, սակայն ամեն ինչ սպասվածից շատ տարբեր շարունակություն ունեցավ։

Մեխիի յուրօրինակ աչքերը չնկատելն անհնար էր․ հետերոքրոմիա կոչվող հիվանդության պատճառով նրա մի աչքը բաց կապույտ է, իսկ մյուսը՝ շագանակագույն։ Նրա՝ ոստիկանությունում արված լուսանկարը տարածվեց ողջ համացանցով մեկ, և հենց այդպես էլ նրան գտավ մոդելինգով զբաղվող մի հայտնի կազմակերպության ղեկավար՝ Դիմենթի Օ՛Բրայանթը։

«Նա շատ անսովոր և յուրահատուկ տեսք ունի։ Այն ինձ միանգամից հետաքրքրեց։ Սկզբում գաղափար անգամ չունեի, թե ինչպես գտնեմ նրան, սակայն ինձ հաջողվեց գտնել նրա ինստագրամյան էջը, որի միջոցով էլ կապ հաստատեցի նրա հետ»,- նշել է Դիմանթին։

2017 թվականի օգոստոսին նրանք պայմանագիր կնքեցին, իսկ դրանից շատ քիչ ժամանակ անց Մեխի Էլենթն արդեն հայտնվեց Նյու Յորքի հայտնի Fashion Week-ի (նորաձևության շաբաթ) շրջանակներում կազմակերպված ցուցադրությունների պոդիումներին։

Այժմ գողության մեջ մեղադրվող հանցագործը շատ պահանջված մոդել է։ Նրա լուսանկարները հայտնվել են հեղինակավոր ամսագրերի շապիկներին, ինչպես նաև նա նկարահանվել է բազմաթիվ գովազդային հոլովակներում։

Related image

Image result for Mekhi Alante now