Ներկայացվել է զուգարանակոնք մաքրող ռոբոտ


20:20 , 13 նոյեմբեր, 2017

«Մշակողները ներկայացրել են SpinX ռոբոտի նախագիծը, որը թույլ կտա մոռանալ ձեռքով զուգարանակոնք մաքրելու ընթացակարգի մասին»,- հայտնում է Naked Science-ը։

Սարքը միանում է ջրամատակարարման համակարգին և մեխանիկական ձեռք-խոզանակով մաքրում այն, իսկ հզոր օդամղիչները չորացնում են անհրաժեշտ մակերեսները։ Մաքրման ողջ գործընթացը տևում է մոտ 90 վայրկյան։

Ներկայումս դրամահավաքով զբաղվող հարթակներից մեկում միջոցներ են հավաքում նախագծի իրականացման համար։ 198 դոլարով ընդունվում են սարքի գնման նախնական պատվերներ։