Մրայա Քերիին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ


16:35 , 13 նոյեմբեր, 2017

Ամերիկացի երգչուհի Մրայա Քերիին մեղադրել են սեռական ոտնձգությունների և վիրավորական վարքի մեջ։ Այս մասին հայտում է TMZ-ը։

Քերիի անվտանգությունն ապահովող պահնորդական ընկերության սեփականատեր Մայքլ Անելոն հայտարարել է, որ Քերիի դեմ դատական հայց է նախապատրաստել։ Նրա խոսքով՝ երգչուհին ստորացրել է իրեն և իր գործընկերոջը՝ անվանելով նացիստներ, սկինհեդներ և կու-կլուքս-կլանի անդամներ։

Անելոն պատմել է նաև միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Կաբո-Սան-Լուկասում։ Մրայա Քերին խնդրել է նրան բարձրանալ իր համար՝ ուղեբեռների հետ կապված օգնություն ցուցաբերելու համար։ Նրա հագին եղել է կիսաթափանցիկ վերնաշապիկ։ Անելոն ցանկացել է հեռանալ, սակայն երգչուհին պնդել է, որպեսզի նա մնա։

Տղամարդը նկարագրել է տեղի ունեցածը որպես «ցուցադրական սեքսուալ գործողություններ» և այդ մասին նշել հայցում։

Պարբերականի հաղորդմամբ՝ Քերիի ներկայացուցիչները պատրաստ են Անելոյին փոխհատուցում տրամադրել, սակայն առաջարկված գումարը նրան չի բավարարում։