Ինչպես ազատվել հազից այս երկու բնական բաղադրիչների շնորհիվ. արդյունավետ ու բազմիցս փորձված միջոց


15:24 , 13 նոյեմբեր, 2017

Սոխի և մեղրի խառնուրդը համարվում է ավանդական ժողովրդական միջոց հազի դեմ, որն օգտագործել են դարեր շարունակ: Այս բաղադրիչները հասանելի են բոլորին, բացի այդ՝ այս բնական դեղամիջոցը չի պարունակում որևէ քիմիական հավելում, ներկանյութեր և կոնսերվանտներ, որոնք կարող են վտանգել առողջությունը, իսկ փոխարենը օժտված են գերազանց բուժիչ հատկությամբ:

Բոլորիս ծանոթ է սոխի հակասեպտիկ և մեղրի հակաբորբոքային և մանրէասպան հատկությունները, որոնք հաճախ օգտագործվում են զանազան  ժողովրդական դեղամիջոցներում:

Այս դեղամիջոցի պատրաստումը շատ հեշտ է: Անհրաժեշտ է կտրտել սոխը, բայց ոչ մինչև վերջ, և վրան լցնել 2-3 ճ/գ  մեղր, ծածկել և թողնել ամբողջ գիշեր սենյակային ջերմաստիճանում: Առավոտյան քամել և օգտագործել այն: Արդեն առաջին իսկ օգտագործման ժամանակ դուք կզգաք տարբերությունը: Կսկսեք ավելի լավ շնչել, իսկ հազը կդադարի: Այս քանակությամբ պատրաստված միջոցը կբավականացնի մեկ անգամ օգտագործելու համար:

Զգուշացում. այս միջոցը հակացուցված է նրանց, ովքեր մեղրից ալերգիա ունեն: Առհասարակ, ժողովրդական յուրաքանչյուր միջոց կիրառելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Հնարավոր է՝ ձեզ մոտ խրոնիկական հիվանդություն է, որի դեպքում այս միջոցը հակացուցված է: