Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել


22:00 , 12 նոյեմբեր, 2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 12-ին, ժամը 16:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Դումանի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի անկողնում հայտնաբերվել է 1942 թ. ծնված Օ. Մ.-ի դին: