19:01 , 18 ապրիլ, 2013Համացանցում հայտնվել է արտասահմանյան երգիչ Աշերի (Usher) «You got it bad» երգի cover-ը` Սարոյի կատարմամբ: Այս առիթով ArmStar.am-ը զրուցեց երգչի հետ` պարզելու, թե ինչու է նա որոշել կատարել մի երգ, որը ժանրային ուղղվածությամբ բավական տարբեր է իր երգացանկից: «Երգը, որի «քավեր» տարբերակը համացանցում կա, ոճային առումով բավական տարբեր է այն ոճից, որով հիմա եսաշխատում եմ»: Երգիչը նշեց, որ ժամանակին ինքը հենց այդպիսի երգեր է կատարել: «Երգի պետականթատրոնում աշխատելու տարիներին երգում էի նմանատիպ երգեր, իսկ հիմա «You got it bad»-ը կատարել եմ, որովհետև շատ եմ սիրում այն»:

Ըստ Սարոյի, ցավոք, հայաստանյան լսարանն այսպիսի կատարումներ այնքան էլ չի նախընտրում: «Կարծում եմ՝ ինձ կհասկանաք, մեզ մոտ այս երգերը մեծ լսարան չունեն: Ես այս ոճում երգում եմ, բայց տեսահոլովակ չեմ նկարում: Իմ կարծիքով պետք է հայերեն երգել»,-ավելացրեց Սարոն:
Շարունակությունն՝ այստեղ
