16:34 , 18 ապրիլ, 2013
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Պռոշյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ և Արտակ Պետրոսյանների:
Այդ ակցիան լուսանկարելիս լուսանկարիչ Գագիկ Շամշյանը հոսանքահարվել է՝ վայր ընկնելով սյան վրայից: Սակայն, բարեբախտաբար, նրա առողջությանը վտանգ չի սպառնում: