Սելֆիդայիզմը մասնակցություն չէ, եթե մարտական գործողության կամ մարտական հերթապահության չեք մասնակցել


02:10 , 11 նոյեմբեր, 2017
Ապրիլյան պատերազմի 4 օրերին ու դրանից հետո զինվորական համազգեստով Արցախ գնալը, տարբեր դիրքերում ու զինվորականների հետ նկարվելը, 1 գիշեր այնտեղ որևէ զորամասում անգամ քնելը (դե... հարմար չէ մեկ օրում գնալ-վերադառնալը), զինվորի հետ հաց ուտելը, մի խոսքով՝ սելֆիդայիզմը մասնակցություն չէ, եթե մարտական գործողության կամ մարտական հերթապահության չեք մասնակցել։ Ապրեք, որ գնացել եք (եթե չեք վնասել կամ խանգարել), բայց մի՛ շահարկեք։